Օպերային երգչուհին հրաժարվել էր հոսպիտալացումից

Օպերային երգչուհին հրաժարվել էր հոսպիտալացումից

Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի երգչուհի Աննա Սարդարյանը մահից մեկ օր առաջ շտապ օգնություն է կանչել, հրաժարվել է անցնել թեստավորում, որից մեկ օր անց մահացել է։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ԱՆ խոսնակը։

« Գրանցվել է շտապ օգնության կանչ, երգչուհուն հրավիրել են, որպեսզի անցնի թեստավորում եւ հոսպիտալացվի, սակայն նա հրաժարվել է եւ ասել, որ առավոտյան կդիմի հիվանդանոց, սակայն առավոտյան մահացել է։ Նրա շրջանակն արդեն պարզվում է, քույրը վատառողջ է եւ մեր մասնագետները կապ են հաստատել նրա հետ»,- ասաց ԱՆ խոսնակը։