Նման է անեկդոտի փեսուն

Նման է անեկդոտի փեսուն

Փաշինյանական խաղաղության օրակարգը մահ է։ Դա էֆթանազիայի յուրահատուկ, մինչ այդ գիտությանը անհայտ տեսակ է, երբ   մի ողջ ժողովրդի՝ առանց նրա համաձայնության, դատապարտում են մահվան՝ խաղաղության օրակարգ անվան տակ։ «Խաղաղություն ննջեցյալոց»։ Էֆթանազիայի այս տեսակը յուրահատուկ է նրանով, որ կիրառվում է առողջ մարդկանց վրա՝ բռնի հիմունքներով։ Թույլ չի տրվում նրանց պայքարել, արարել ու իրազեկվել, թե ինչ է սպասվում իրենց, ինչ մեթոդներով են նրանց  ոչնչացնելու, տնից դուրս շպրտելու կամ ովքեր են արժանանալու հողին հանձնելու երանության սքանչելիքին։ Ու քանի որ էֆթանազիան նա իրականացնում է՝ խորհրդակցելով ,«փորձառու մասնագետների հետ», պացիենտները, որոնք հայտնվում են նրա ձեռքի տակ, լինում են անգիտակից,  երանելի կոմայի մեջ ու շշնջում են երանության շնորհակալական բառեր, որ «դոխտուրը» պարգևում է նրանց։ Ու եթե որոշ մարդկանցից լսեք՝ Նիկոլ Հիսուս, Նիկոլ Երանելի ու այլ սքանչելի  բառեր, չզարմանաք, ուրեմն մարդը գտնվում է էֆթանազիայի անգիտակից վիճակում։  Մի դառը անեկդոտ կպատմեմ, որը լավ ներկայացնում է այն վիճակը, թե ոնց է ։ փեսան րոպե առաջ անհամբեր սպասում  զոքանչի մահվանը։ Նույն վիճակում է Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանը, Արցախը  նրա համար ատելի զոքանչի պատկերով է։  

Մարդամեկի զոքանչը մահամերձ է լինում, ժամ- ժամ սպասում են, որ  հոգին ավանդի։ Որտեղից որտեղ մի ճանճ է հայտնվում ու սկսում «խուտուտ տալ» մահամերձին։ Հիվանդը ձեռքը մեկնում է, որ ճանճը քշի։ Փեսան մահամերձին ասում է․ 
-Դու ուշադրությունդ մի շեղի, ես ճանճին կքշեմ։

Հիմա Նիկոլ Փաշինյանն է փեսայի դերում։ Արցախը, Հայաստանը հասցրել է մահվան եզրին, այդքանով չի բավարարվում,  շտապում է ժամ առաջ վայելել նրա մահը։ Անեկդոտի փեսայի  նման կանգնել ու անհամբեր սպասում է, թե երբ է զոքանչը հոգին ավանդելու։ Ու եթե որևէ շարժում է նկատում, իսկույն վրա է հասնում՝ ուշադրությունդ մի շեղիր, հույսդ սրա, նրա մի դիր,  խաղաղության օրակարգին հանձնվիր։ Հիվանդին ասում է՝ խաղաղության օրակարգից ոչ մի րոպե չպիտի շեղվես։ Ո՜չ մի րոպե, ամբողջ ուշադրությունդ կենտրոնացրու մեռնելուդ վրա։ Մեռնել բառը նա փոխարինում  է խաղաղության օրակարգով։ Դա իր էֆթանազիայի առանձնակատկություններից է։