Տավուշի դպրոցականները 3 անգամ քննության մասնակցելու հնարավորություն կունենան

Տավուշի դպրոցականները 3 անգամ քննության մասնակցելու հնարավորություն կունենան

«Այս տարի եւս Տավուշի մարզում նոր չափորոշչով սովորող ավարտողների համար բոլոր կրթական մակարդակներում նոր ձեւաչափերով են իրականացվում քննությունները: Նրանց քննաշրջանը մի փոքր տարբերվում է մյուս մարզերի եւ Երեւանի շրջանավարտների քննաշրջաններից»,- տեղեկացրել է ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը՝ անդրադառնալով 2024-2025 ուստարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական եւ պետական ավարտական քննությունների կազմակերպման հարցերին:
«Տավուշի մարզի 12-րդ դասարանցիներին ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի, հնարավորություն է տրվել մասնակցել ինչպես հին, այնպես էլ նոր չափորոշչով քննություններին:

Նրանք փաստացի երեք անգամ քննության մասնակցելու հնարավորություն կունենան՝ ի տարբերություն մյուս շրջանավարտների: Հաջորդ տարի նոր չափորոշչով ավարտող շրջանավարտներ ունենալու ենք ամբողջ հանրապետությունում՝ թե՛ 4-րդ, թե՛ 9-րդ դասարանցիներ, եւ նոր համակարգը կգործի հանրապետության բոլոր դպրոցների համար»,- նշել է Արաքսիա Սվաջյանը՝ ընդգծելով, որ այս տարի շրջանավարտների թիվը շուրջ 30 հազար է։