Զիդանը վարակվել է կորոնավիրուսով

Զիդանը վարակվել է կորոնավիրուսով

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին հայտնում է «արքայական» ակումբի մամուլի ծառայությունը։ Այլ որեւէ հավելյալ տեղեկություն չի հաղորդվում Զիդանի առողջական վիճակի մասին։ Ամենայն հավանականությամբ նա բաց կթողնի Լա Լիգայի 20-րդ տուրում հանդիպումը «Ալավեսի» հետ, որը կկայանա հունվարի 23-ին։ Ներկայումս մադրիդցիները գրավում են երկրորդ հորիզոնականը մրցաշարային աղյուսակում, զիջելով «Աթլետիկոյին»՝ յոթ միավորով։