Մանուել Նոյերը խնդրել է երկարացնել «Բավարիայի» հետ ունեցած պայմանագիրը

Մանուել Նոյերը խնդրել է երկարացնել «Բավարիայի» հետ ունեցած պայմանագիրը

Գերմանական «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը բանակցություններ է վարում, որպեսզի երկարացնի ակումբի հետ ունեցած պայմանագրի գործողության ժամկետը մինչեւ 2025 թվականը։ Այս մասին գրում է գերմանական Bild-ը։

Ըստ պարբերականի տեղեկությունների, կողմերը դեռ չեն կարողացել գալ ընդհանուր հայտարարի, քանի որ ակումբի ղեկավարությունը պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել մինչեւ 2023 թվականի համար։ Գործող պայմանագրի գործողության ժամկետը լրանում է 2021 թվականի հունիսի 30-ին։ Հիշեցնենք, որ Նոյերն արդեն 34 տարեկան է, նա «Բավարիա» էր տեղափոխվել 2011 թվականին՝ «Շալկեից»։