ԱՄՆ Սենատը Փիթ Հեգսեթին հաստատել է պաշտպանության քարտուղարի պաշտոնում

ԱՄՆ Սենատը հաստատել է Փիթ Հեգսեթին պաշտպանության քարտուղարի պաշտոնում։ Այս մասին հայտնում է «BBC»-ն։
Քվեարկության ժամանակ Միթչ Մաքքոնելը և հանրապետական սենատորներ Լիզա Մուրկովսկին և Սյուզան Քոլինզը դեմ են քվեարկել Հեգսեթի թեկնածությանը, ինչի արդյունքում բաշխվել է 50-50 ձայն: Հեգսեթի օգտին վճռական ձայնը տվել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը։
Ինչպես գրում է «CNN»-ը, սա ԱՄՆ պատմության մեջ երկրորդ դեպքն է, երբ փոխնախագահը վճռորոշ ձայն է տալիս նախարարների կաբինետի անդամի նշանակման հարցում։
Երկուշաբթի օրը Սպիտակ տանը տեղի կունենա ԱՄՆ պաշտպանության նոր նախարար Փիթ Հեգսեթի երդմնակալության արարողությունը։
Ըստ լրատվամիջոցների՝ Հեգսեթը «Fox News»-ի հաղորդավար է և բանակի վետերան: Հեգսեթը զինվորական ծառայության մեծ փորձ ունի։ Նա մասնակցել է առաքելություններին Աֆղանստանում և Իրաքում։
Հեգսեթի հաստատմանը արձագանքել է նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք հենց նոր իմացանք, որ ունենք հիանալի պաշտպանության քարտուղար։ Մենք շատ ուրախ ենք սրանով և գնահատում ենք բոլորի քվեն։ Կարծում եմ՝ Փիթը պաշտպանության հիանալի քարտուղար կլինի: Մեզ համար պատիվ է ունենալ նման պաշտպանության քարտուղար»,- ասել է Թրամփը։
Կարծիքներ