Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսից հինգերորդ մահը

Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսից հինգերորդ մահը

 Այդ մասին տեղեկացնում է կառավարության արտակարգ շտաբը եւ ավելացնում, որ օրվա ընթացքում բացահայտվել է վարակվածության եւս 27 դեպք: Նույն աղբյուրը տեղեկացնում է, որ ներկայումս կորոնավիրուսից բուժվում է 267 հիվանդ: Երեկվանից Բաքու ոստիկանության ներքին զորքեր են մտցվել, հայտարարված է համընդհանուր կարանտին:

Ադրբեջանում վերգետնյա տրանսպորտային միջոցներով ուղեւորափոխադրումները դադարեցված են արդեն մեկ շաբաթ: Բաքուն օդային հաղորդակցություն է պահում միայն Մոսկվայի եւ Լոնդոնի հետ: Շաբաթական մեկ թռիչք իրականացվում է Բաքու-Նախիջեւան-Բաքու չվերթով: