Սթիվ Ջոբսի սանդալները աճուրդում գնել են 218 հզր դոլարով (լուսանկար)

Սթիվ Ջոբսի սանդալները աճուրդում գնել են 218 հզր դոլարով (լուսանկար)

Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի կրած սանդալներն աճուրդում վաճառվել են 218 հազար դոլարով, գրում է Huffpost-ը։

Հաղորդվում է, որ խոսքը 1970-ականներին թողարկված Birkenstock ապրանքանիշի կոշիկների մասին է։

Նշվում է, որ սանդալների ներբանը պահպանել է Սթիվ Ջոբսի հետքը, որը ձևավորվել է երկար կրելուց հետո: Սպասվում էր, որ լոտը կվաճառվի 60 հազար դոլարով, սակայն թեժ աճուրդի ժամանակ գինը բարձրացել է մինչեւ 218 հազար դոլար։

Գնորդի անունը չի հրապարակվում։

Հիշեցնենք, որ Ջոբսը մահացել է 2011 թվականին ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բարդություններից։