Մինչև երբ քաղաքացիները կկարողանան առանց ԱԱՀ վճարելու ներմուծել էլեկտրական շարժիչով մեքենաներ

Մինչև երբ քաղաքացիները կկարողանան առանց ԱԱՀ վճարելու ներմուծել էլեկտրական շարժիչով մեքենաներ

Հայաստան էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցներ ներմուծելու և օտարելու համար սահմանված արտոնյալ պայմանները կգործեն ևս մեկ տարի, արտոնության ժամկետը երկարաձգվում է մինչև 2025-ի հունվարի 1-ը: Այս մասին քիչ առաջ հայտարարվեց Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի ներկայացման ժամանակ։

«Նախագծի ընդունումը պայմանավորված է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումն ու օտարումը ավելացված արժեքի հարկից ազատելու մասով գործող օրենսդրական նորմը ևս մեկ տարով երկարաձգելու անհրաժեշտությամբ: Ներկայումս էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցներն ազատված են ավելացված արժեքի հարկի վճարումից մինչև 2024 թվականի հունվարի 1-ը: Նախագծով առաջարկվում է այդ արտոնությունը երկարաձգել ևս մեկ տարով՝ մինչև 2025թ. հունվարի 1-ը»,- իր ելույթում ասաց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։