Պենտագոնի ղեկավարին տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք 

Պենտագոնի ղեկավարին տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք 

ԱՄՆ Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինին երկրորդ անգամ են տեղափոխել հիվանդանոց։ Նա այժմ գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում՝ միզապարկի հետ ունեցած խնդիրների պատճառով։ Այս մասին հայտնում է Վոլթեր Ռիդի անվան բանակային բուժկենտրոնը։ Պենտագոնի ներկայացուցիչ Պետ Ռայդերը հաստատել է լուրի իսկությունը։

Նշենք, որ Օսթինը հունվարին բուժվել էր շագանակագեղձի քաղցկեղի դեմ։ Ներկայումս նրա պարտականությունները, որպես Պենտագոնի ղեկավար, իրականացնում է նրա տեղակալներից Քեթլին Հիքսը։ Այս մասին մանրամասնում է Bloomberg պարբերականը։

Հիշեցնենք, որ առաջին հոսպիտալացման ընթացքում նա չէր տեղեկացրել Սպիտակ տանը այդ մասին, ինչի պատճառով լուրջ դժգոհություններ էին առաջացրել Բայդենի վարչակազմում։