Հերիք է հողատուների «կուտն» ուտեք ու «նախկին ու ներկա» անեք

Հերիք է հողատուների «կուտն» ուտեք ու «նախկին ու ներկա» անեք

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հերիք է հողատուների «կուտն» ուտեք ու «նախկին ու ներկա» անեք։
Նիկոլին երբեք չեմ հավատացել։
Ի սկզբանե «հեղափոխությունը» չարիք եմ համարել ։
ԱԺ-ում Նիկոլի վարչապետությանը դեմ եմ քվեարկել։
2,5 տարի շարունակ պայքարել եւ զգուշացրել եմ սպառնացող վտանգի ու ռեժիմի հակապետական քայլերի մասին։
Այսօր էլ զգուշացնում եմ. պարտված «ղեկավարով» մեր երկիրն ապագա չունի։

Հ.Գ. Չկա սեւ ու սպիտակ,նախկին կամ ներկա.
Կա ազգային կամ ապազգային.
Հողատու կամ հող պահող։

Հայկը հաղթելու է Բելին»։