Ռուսաստանում COVID-19-ի դեմ զանգվածային պատվաստումը կսկսվի Նոր տարուց հետո

Ռուսաստանում COVID-19-ի դեմ զանգվածային պատվաստումը կսկսվի Նոր տարուց հետո

Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտարարել է, որ Ռուսաստանում զանգվածային պատվաստումը նոր տիպի կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ կսկսվի Նոր տարուց հետո։ Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը։

Նա մանրամասնել է, որ արդեն իսկ շրջանառության մեջ է 117 հազար չափաբաժին «Սպուտնիկ Վ» պատվաստանյութը։ Իսկ մինչեւ տարեվերջ արդեն թողարկված կլինի ավելի քան 2 միլիոն չափաբաժին։