Դեմ չեմ Ադրբեջանի և Թուրքիայի հետ խաղաղ ապրելուն

Դեմ չեմ Ադրբեջանի և Թուրքիայի հետ խաղաղ ապրելուն

Բոլոր երկրները պետք է իրար հետ խաղաղ ապրեն, և ես դեմ չեմ Ադրբեջանի և Թուքիայի հետ խաղաղ ապրելուն։ Եթե այլ տարբերակ կա, որն առաջարկում է որևէ մեկը, պատրաստ էլ չեմ նույնիսկ լսել: Այս մասին այսօր
ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Բոլոր գործողությունները պետք է լինեն հայելային և պահանջ ներկայացնելը ճիշտ հռետորաբանություն չէ։ Առավել ևս մի քանի օրից մենք հանդիպումներց ունենք։ Ժամանակին, երբ բանակցություններ էին տեղի ունենում, Ալիևը մշտապես կրակում էր մեր զինվորների վրա՝ փորձելով ճնշումներ գործադրել։ Ալիևը շրջանառության մեջ դրեց «միջանցք» տերմինը, մենք հետո շատ դժվարությամբ հանեցինք  այդ խոսույթը։Հայաստանը, երբ որոշի, որ իր Սահմանադրության մեջ բան պետք է փոխվի, այն ժամանակ կփոխի: Պատրաստ ենք Ադրբեջանի հետ քննարկել բոլոր խնդիրների լուծումը, քննարկում ենք այդ հարցերը, չենք տեսնում հարցեր, որոնք կտրուկ մեզ համար անքննարկելի են»,- ասել է նա: