Սնկից թունավորում Կուրթանում. տուժածներից 3-ի վիճակը գնահատվում է ծանր, 2-ը՝ միջին ծանրության են

Սնկից թունավորում Կուրթանում. տուժածներից 3-ի վիճակը գնահատվում է ծանր, 2-ը՝ միջին ծանրության են

Այսօր Ստեփանավանի բժշկական կենտրոն է դիմել Լոռու մարզի Կուրթան համայնքի 5 բնակիչ: Հիվանդության վերհուշից ելնելով՝ ախտորոշվել է «սուր էկզոգեն թունավորում սնկից»:Հիվանդներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, բուժումը շարունակելու նպատակով շտապօգնության մենքենաներով վերջիններս տեղափոխվել են Երևան: Տուժածներից 3-ի վիճակը գնահատվում է ծանր, 2-ինը՝ միջին ծանրության:

 Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: