ՀՀ-ԵՄ մերձեցման գործընթացը թափ է հավաքում. հայտարարություն

ՀՀ-ԵՄ մերձեցման գործընթացը թափ է հավաքում. հայտարարություն

Եվրոպական միության (ԵՄ) հետ մերձեցման գործընթացը թափ է հավաքում, սակայն Հայաստանը անդամակցության պաշտոնական հայտ դեռ չի ներկայացրել, հայտնել են Եվրահանձնաժողովում։

«Հայաստանում ընթացող քննարկումները ցույց են տալիս Եվրամիության գրավչությունն ու նրա արժեքները։ ԵՄ-Հայաստան հարաբերությունները երբեք այնքան սերտ չեն եղել, որքան հիմա:

Վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկը և Եվրոպական խաղաղության հիմնադրամի կողմից 10 միլիոն եվրոյի աջակցությունը ցույց տվեցին դա»,- ասված է հայտարարության մեջ:

Բրյուսելը խոստացել է նաև հայ գործընկերների հետ քննարկել եվրաինտեգրման մասին օրենքի նախագիծը։ Թեեւ ԵՄ-ին անդամակցության իրավական հարցը դեռ օրակարգում չէ, Հայաստանն արդեն գնում է դեպի միության հետ ավելի խորը գործընկերության: