Հույս ունեի՝ այդ զորքով կծռվեն դեպի Սև լիճ, կքշեն ադրբեջանցիներին

 Հույս ունեի՝ այդ զորքով կծռվեն դեպի Սև լիճ, կքշեն ադրբեջանցիներին

Եթե ​​նրանք մի փոքր էլ մնան իշխանության, ապա Հայաստանի դրոշի տեղում կլինեն Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները: Այսօր մեր դրոշի օրն է: Եվ այսօր նա զինված գնում է Սյունիք: Հատուկ տեխնիկայով զինված՝ ավելի քան 1500 ոստիկանի ուղեկցությամբ: Այս մասին քիչ առաջ քարոզարշավի շրջանակում Ավշարի բնակիչների ու «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների միջև տեղի ունեցող հանդիպման ժամանակ իր ելույթում ասաց դաշինքի առաջնորդներից, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։

«Ո՞ւմ դեմ է պատրաստվում օգտագործել այդ հատուկ միջոցները: Օրինակ ես հույս ունեի, որ այդ զորքը ծռվելու էր դեպի Սեւ լիճ, որպեսզի վերջապես ադրբեջանցիներին քշեր այդտեղից, բայց ոչ, նա բանակով շրջում է Սյունիքի շուրջը, եթե ​​մենք ուզում ենք ապրել մեր հայրենիքում, եթե դրա հետ ենք կապում մեր ճակատագիրը, այլընտրանք չունենք, նա պիտի հեռանա։ Փոխարենը մենք ունենք վստահություն, փորձ ու գիտելիք, հետևապես ամսի քսանին քվեարկում ենք համար 24, շնորհակալ եմ բոլորիցդ»,- ասաց «Վերանծվող Հայաստան» կուսակցության ղեկավարը։