Տաթև Արցախն ազատ արձակվեց

Տաթև Արցախն ազատ արձակվեց

Քիչ առաջ փաստաբան Արսեն Բաբայանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ քաղբանտարկյալ Տաթևիկ Վիրաբյանը` Տաթև Արցախը րոպեներ առաջ ազատ է արձակվել, սակայն զրկված է հաղորդակցության միջոցներից և տեսակցություններից:

Հիշեցնենք, որ արցախցի ակտիվիստը երկու ամսով կալանավորվել էր` ֆեյսբուքում բռնության կոչեր անելու և զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանքով: Տաթևը երկու անչափահասների մայր է, ինչպես նաև զոհված զինծառայողի քույր, սակայն անգամ այս հանգամանքն իշխանությունների ձեռքին գործիք դարձած իրավապահներին չկանգնեցրեց: Վերջինիս խափանման միջոցը կալանքից փոխվեց երկամսյա տնային կալանքի: