ՌԴ-ն չի մատակարարել մեզ անհրաժեշտ զենքը. ՀՀ-ն դիվերսիֆիկացնում է իր արտաքին քաղաքականությունը

ՌԴ-ն չի մատակարարել մեզ անհրաժեշտ զենքը. ՀՀ-ն դիվերսիֆիկացնում է իր արտաքին քաղաքականությունը

Հայաստանը դիվերսիֆիկացնում է իր արտաքին քաղաքականությունը` փնտրելով այլ շուկաներ, բացի ռուսականից: Դեռևս մեծ ծավալի այլընտրանքներ չունենք, բայց աշխատանքները տարվում են: Այս մասին «Առաջին ալիքին» տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Այո, Հայաստանը դիվերսիֆիկացնում է իր արտաքին քաղաքականությունը և այս պահանջը շատ օբյեկտիվորեն է ստեղծվել: Ինչպես է եղել, որ մենք պետք է դիվերսիֆիկացնենք: Առաջին հերթին, երբ որ 2021-ից սկսած փորձել ենք զենք գնել Ռուսաստանի Դաշնությունից, ՌԴ-ի հետ պայմանագրեր ենք կնքել, նաև բանակի համապարփակ բարեփոխումների հայեցակարգ ենք մշակել ՌԴ-ի հետ, որպեսզի համատեղ այդ բարեփոխումներն իրականացնենք:

Բայց այդ բարեփոխումների փոխարեն Հայաստանի վրա մայիսին, նոյեմբերին հարձակումներ են եղել, Ռուսաստանը չի մատակարարել մեզ անհրաժեշտ զենքը: Անհրաժեշտ ասելով նկատի ունեմ գնված զենքը:

Այդ ամբողջ 250 մլն-ը 2021 թվականից սկսած պայմանագրեր են, և մենք սկսել ենք նոր գործընկերներ փնտրել: Հայտնիներից մեկը Հնդկաստանն էր, վերջերս՝ Ֆրանսիան, ԵՄ տարբեր երկրներ, և բազմաթիվ այլ երկրների հետ սկսել ենք աշխատել»,-ասել է նա: