Կորոնավիրուսը չի ուզում մեզ սպանել․ յոգ, միստիկ Սադխգուրու

Կորոնավիրուսը չի ուզում մեզ սպանել․ յոգ, միստիկ Սադխգուրու

Հնդիկ միստիկ-փիլիիսոփա, յոգ Սադխգուրուն օրերս հարցազրույց է տվել  և պատասխանելով հարցին,թե ճի՞շտ է իր այն թեզը, որ վիրուսի նպատակը մեզ սպանելը չէ, ասել է․ «Դե․․․ բացի մարդուց, որևէ այլ արարած չի ցանկանում վերացնել իր կենսամիջավայրը։ Սա միայն մարդն է անում ու անում է ոչ թե դիտավորությամբ, այլ չգիտակցելով։ Ճիշտ նույն բանն անում է վիրուսը։ Նա ուզում է ապրել Ձեր ներսում, բայց նրա գործունեությունը չափազանց ակտիվ է , և մենք դրանից կարող ենք մահանալ։ Ահա թե ինչ կպատմեմ ձեզ․ ես 17 տարեկան էի և  դրանից առաջ ունեցել էի թե՛ կարմրուկ, թե՛ որովայնային տիֆ՝ ռեցիդիվով, ունեցել եմ նաև ծաղիկ, ահա վկայությունը՝ քթիս։ Կարճ ասած՝ այն ամենն, ինչ ունենում են տղաներն ու պատանիները։ Բայց դրանք երբեք ինձ շարքից չեն հանել, անգամ, երբ կրկնվեց որովայնային տիֆն ու ջերմությունս խիստ բարձրացել էր, ես միևնույն է՝ իմ խաղերն էի խաղում ու զբաղվում այլ բաներով։ Դա իմ առավելությունն էր։ Եվ  ես ուրախ էի, որ դպրոց չեմ գնում։ Բայց երբ 17 տարեկան էի, հիվանդացա խոլերայով։ 2 ժամ անց, երբ ես հասկացա, որ ունեմ խոլերա, այն ինձ ուղղակի տապալել էր։ Համարյա անգիտակից էի, թեև լսում էի, թե ինչպես են մայրս ու տատս լաց լինում, ասում ՝ մենք նրան կորցրեցինք» ։ Յոգը պատմում է, որ հաջորդ օրը, սակայն նա սկսել է կամաց-կամաց կազդուրվել, քայլել սենյակով։ Խնդրել է քայլել տեռասով։

Յոգը պատմում է, որ դրանից հետո էլ վարակվել է տարբեր հիվանդություններով ու փորձել է հասկանալ՝ ինչու՞ խոլերայից քիչ էր մնում մեռներ։ Գնացել է դպրոցական գրադարան և գրադարանավարուհին նրան  պաթոգեն մանրէների  մասին գիրք է տվել։ Սադխոհգուրոիին մանրէների մասին միտքը հանգիստ չի թողել, նա անհըդհատ մտածել է, թե այն ինչ էակներ են, որոնց նույնիսկ տեսնել չի կարող։ Հետո նա այդ մասին խոսել է մասնագիտությամբ բժիշկ հոր հետ։
Յոգն ասում է, որ այս մանրէների կյանքը բնական է, կյանքերը կյանքերի մեջ են, միլիոնավոր կյանքեր։ Նա օրինակ է բերում հնդիկներին, որոնց մեծամասնությունը Սադխոհգուրոի խոսքով ունի տուբերկուլյոզի մանրէներ, բայց ոչ տուրբերկուլյոզ։ «Նրանք ապրում են մեզ հետ, նրանք գիտեն, որ եթե իրենց շատ ագրեսիվ պահեն, կանհետանա նրանց կենսունեության միջավայրը։ Այդ իսկ պատճառով, նրանք մուտացվում են ՝ կյանքի առավել մեղմ ձև ընդունելու համար։ Մենք սա առնվազն 100 տարի է՝ գիտենք»։ Նույնկերպ էլ վարվելու է կորոնավիրուսը։

Մանրամասները՝ տեսանյութում։