Ադրբեջանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է 529-ով

Ադրբեջանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է 529-ով

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 529-ով։ Կորոնավիրուսից մեկ օրում մահացել է յոթ մարդ։ Վարակվածների ընդհանուր թիվը հուլիսի 13-ի դրությամբ, կազմել է 24 570 մարդ։ Առողջացածների թիվը կազմում է 15 640 մարդ։ Մահացությունների ընդհանուր թիվը կազմում է 313 մարդ։ Ավելի քան 8,6 հազար մարդ ստանում է ստացիոնար բուժում։

Աշխարհում, հուլիսի 13-ին, կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 13 միլիոնը։ Առողջացածների թիվը մոտ 7,6 միլիոն է, մահացությունների ընդհանուր թիվը՝ մոտ 572 հազար մարդ։