Կենտրոնի ծեծուջարդ անող փոխթաղապետի լիազորությունները դադարեցված են․ գործն ուղարկվել է դատախազություն

Կենտրոնի ծեծուջարդ անող փոխթաղապետի լիազորությունները դադարեցված են․ գործն ուղարկվել է դատախազություն

Կենտրոն վարչական շրջանի թաղապետի տեղակալ Արմեն Ազիզյանի գործով նախաքննություն ավարտվել է, այն ուղարկվել է հսկող դատախազին՝  հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Քննչական կոմիտեից մեզ փոխանցեցին, որ Ազիզյանի նկատմամբ խափանման միջոց է  ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին, նրա լիազորությունները ժամանակավորապես կասեցված են։

Փոխթաղապետի պաշտպան Վարազդատ Բադալյանը կտրականապես չպատասխանեց այս գործի, իր պաշտպանյալի ունեցած դիրքորոշման վերաբերյալ հարցերին՝ ասելով, թե չի ցանկանում ոչինչ խոսել։

Հիշեցնենք՝ մայիսի 11-ի առավոտյան Կենտրոնի թաղապետարանի քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ Մանուել Մարգարյանը ծեծի էր ենթարկվել: Դեպքի նույն օրը վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանն ու կոմունալ բաժնի գլխավոր մասնագետ Արման Դավոյանը ձերբակալվել էին: Արման Դավոյանը  մեղադրվում է ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ)։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ Կենտրոնի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով պատճառվել է 1.5 մլն դրամի գույքային վնաս: