Թուրքերին կոչ են արել պատրաստ լինել աղետալի երկրաշարժին. Էրդողանն արձագանքել է

Թուրքերին կոչ են արել պատրաստ լինել աղետալի երկրաշարժին. Էրդողանն արձագանքել է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր առաջին հայտարարությունն է արել Թուրքիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից հետո։

Երկրաշարժերի վերաբերյալ իր առաջին հայտարարության մեջ նախագահ Էրդողանը աջակցության խոսքեր է հայտնել Թուրքիայի քաղաքացիներին, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

«Ես մեր քաղաքացիներին փոխանցում եմ շուտափույթ ապաքինման իմ մաղթանքները: Մենք ուշադիր հետևում ենք իրադարձությունների զարգացմանը»,- ասել է Էրդողանը:

Թուրք սեյսմոլոգ Ահմեթ Էրջանը HalkTV-ի եթերում ասել է, որ Ստամբուլի վերջին երկրաշարժը սպասված հզոր ցնցումը չէր։ Ըստ նրա՝ սա ընդամենը էներգիայի արտազատում է, որը կարող է նախորդել ավելի ուժեղ երկրաշարժի։

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը կոչ է արել կառույցներին և ազգին պատրաստվել ավերիչ երկրաշարժին, որը «դռան շեմին է»։

Սեյսմոլոգները վերջին տարիներին ավելի ու ավելի են խոսում Ստամբուլում կանխատեսվող աղետալի երկրաշարժի մասին։ Այսօրվա 6,2 մագնիտուդով երկրաշարժից հետո եղան նախազգուշացումներ, որ իշխանություններին «ժամանակ չի մնացել»:
Հիշեցնենք, որ այսօր Ստամբուլում մի շարք երկրաշարժեր են տեղի ունեցել, որոնցից ամենաուժեղը հասել է 6,2 մագնիտուդի։