Վարդենիսի քաղաքապետը պարտքեր ունի․ նա չի վճարել շինարարներին

Վարդենիսի քաղաքապետը պարտքեր ունի․ նա չի վճարել շինարարներին

Մեր տեղեկություններով՝ Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը համայնքի բյուջեից չի վճարել շինարարներին։ Մասնավորապես՝ Վարդենիսի Վիկտոր Համբարձումյանի այգու բարեկարգման համար գումարը չի փոխանցել աշխատանքներն իրականացրած ընկերությանը, որի սեփականատերը Վարդենիսում հայտնի Կեկելի Վարդան (Վարդան Երանոսյան) անունով անձն է, մեկ այլ դեպքում էլ  նա չի վճարել կապավոր ընկերությանը՝ փողոցների ասֆալտապատման համար․ վերջին դեպքում աշխատանքներն իրականցվել է սուբվենցիոն ծրագրով, մի մասը տվել է կառավարությունը, իսկ համայնքապետարանը դեռ չի վճարել։
Ի դեպ, բացի սրանից հայտնի քաղաքապետի դեմ երեք քրեական  գործ կա հարուցված, բոլորն էլ վերաբերում են պաշտոնեական դիրքի չարաշահմանը։
«Հրապարակ»-ի հետ զրույցում քաղաքապետն ասաց, որ մասնակի վճարումներն արել է։ 
««Սպիտակ բազե» ընկերությանը, որի սեփականատերը Վարդան Երանոսյանն է, մոտ տասը միլիոն դրամ վճարել եք։ Ընդհանուր աշխատանքի դիմաց պետք է վճարվի 43 միլիոն դրամ, 55 տոկոսը մենք են տալիս, մնացածը՝ կառավարությունը։ Իսկ կապավոր ընկերությանը վճարել ենք տանսվեց  միլիոնի չափով։ Իրենք տեղի շինարարներ են։ Քիչ վճարում էի, հիմա ավելի մասշտաբային կվճարեմ։ Այո, գումարի խնդիր եղել է, բայց շուտով լուրջ ֆինանսավորում  է լինելու, շուտով կիմանաք՝ այդ գումարները որտեղից»։
Ինչ վերաբերում է քրեական գործերին՝ նշեց, որ դրանք բոլորը կարճվել են․
«Եթե մարդը հայաթում շինարարություն է անում, խանութի կողքը պահեստամասերի կետ էր սարքել, ստիպված քանդեցինք, հարթեցինք, բերեցինք նախնական դիրքի, եւ վերջ, քրեական գործը կարճվեց։  Մյուսը շինթույլտվության հետ էր կապված եւ այդ մարդն ուներ այդ թույլտվությունը»։