Եղիսաբեթ 2-րդ թագուհին արգելել է Մեգան Մարքլին պատռված ջինսե տաբատ հագնել

Եղիսաբեթ 2-րդ թագուհին արգելել է Մեգան Մարքլին պատռված ջինսե տաբատ հագնել

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդ թագուհին հորդորել է ու պնդել, որպեսզի իր թոռան՝ արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, ով այժմ կրում է Սասեքսի դքսուհի տիտղոսը, հեռացնի իր զգեստապահարանից պատռված ջինես բոլոր տաբատները եւ դրանք չկրի։ Այս մասին հայտնում է The Sun պարբերականը, վկայակոչելով Բուքինգհեմյան պալատի իր աղբյուրներին։ Նման հորդորը թագուհու կողմից փոխանցվել է Մեգան Մարքլին երբ Մեգանն ու արքայազն Հարին պատրաստվելիս են եղել այցելել թագուհուն Բալմորալի կալվածք, որտեղ Նորին Մեծությունը գտնվել է հանգստանալու նպատակով։