Փայլուն եմ տիրապետում նրա կենսագրությանը․ նա դատվել է կեղծ անձնագրի համար, այլ ոչ թե նրա համար, ինչ պնդում են

Փայլուն եմ տիրապետում նրա կենսագրությանը․ նա դատվել է կեղծ անձնագրի համար, այլ ոչ թե նրա համար, ինչ պնդում են

«Ֆեյսբուքը» շարունակում է արգելափակել այն օգտատերերի էջերը, որոնք օգտագործում են ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի անունն ու լուսանկարը՝  նրան համարելով միջազգային ահաբեկիչ։ Մի խումբ երիտասարդներ երթ են սկսել Ազատության հրապարակից։ Նրանք քիչ առաջ գտնվում էին կառավարության գլխավոր մասնաշենքի մոտ, որտեղ նամակ փոխանցեցին կառավարության ներկայացուցիչներին, որպեսզի պետական մակարդակով քայլեր ձեռնարկվեն խնդրի լուծման համար։  

«Ես Մոնթեի կենսագրությանը փայլուն եմ տիրապետում։ Մոնթեն դատվել է կեղծ անձնագրի համար, այլ ոչ թե միջազգային ահաբեկիչ է ճանաչվել։ Այս գործում մենք համարում ենք, որ մեծ անելիք ունի իշխանությունը։ Ազգային հերոսի կերպարը պետության արժանապատվության ամենաբարձր, ամենամեծ կերպարն է։ Եթե ինչ-որ ուժերի միջնորդությամբ այսօր մեր ազգային հերոսը ճանաչվում է միջազգային ահաբեկիչ, ապա այստեղ իշխանությունները միանշանակ անելիք ունեն»,- այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց 5165-ի համահիմնադիր Կարին Տոնոյանը։

«Այս իշխանությունները պարտավոր են պահանջել, որպեսզի հստակություններ լինեն այս հարցում։ Թող պահանջեն, ճշտեն, եթե պետք է, թող դատի տան։ Իշխանությունները ուղղակի պարտավոր են ամեն ինչ անել, որպեսզի փրկեն մեր հերոսի կերպարն ու հարգանքը»,- հավելեց Տոնոյանը։