Պահանջելու եմ Արայիկ Հարությունյանի հրաժարականը. արցախցի պատգամավոր

Պահանջելու եմ Արայիկ Հարությունյանի հրաժարականը. արցախցի պատգամավոր

Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը կոչ է անում վաղը հավաքվել Վերածննդի հրապարակում ու պահանջել նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

«Վաղը՝ հունիսի 22-ին, ժամը 18:30-ին,  ես՝ որպես Արցախի հանրապետության քաղաքացի, որն այլևս չի ուզում ապրել մի իրականության մեջ, որտեղ մեր բոլորի ճակատագրերը որոշում է մի մարդ, ով հավասարապես կիսում է պատասխանատվությունը հայրենիքը հանձնելու, հազարավոր զոհերի ու խեղված ճակատագրերի համար, դուրս եմ գալու Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ ու պահանջելու եմ Արայիկ Հարությունյանի հրաժարականը», - այսօր ֆեյսբուքյան տեսաուղերձում հայտարարել է նա։

Նրա խոսքերով՝ Հարությունյանն իրավունք չունի որոշելու Արցախի ապագան։

«Մարդ, ով այսքան արհավիրքներից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ակտիվիստ էր, ուղղակի, պարզապես իրավունք չունի որոշելու հայրենիքիս, իմ ու իմ սերունդների ճակատագիրն ու ապագան։ Եկել է ժամանակը ինքնակազմակերպվելու։ Ուրեմն բոլորս հունիսի 22-ին ժամը 18:30-ին Վերածննդի հրապարակ», - ընդգծել է պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում