Թուրքիան հատուկ ուժեր է ուղարկում
Թուրքական հտուկ ջոկատայինները ՆԱՏՕ-ի խնդրանքով կմեկնեն ինքնահռչակ Կոսովո, հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։Տեղափոխվելու է 65-րդ մեքենայացված հետեւակային բրիգադի գումարտակը։
Այն նշանակվել է որպես ՆԱՏՕ-ի ուժերի պահեստային ստորաբաժանում։
Ռազմական գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան ուշադրությամբ հետևում է Բալկաններում տեղի ունեցող իրադարձություններին, «որտեղ Անկարան ընդհանուր պատմամշակութային արժեքներ ունի»։
Նշվում է, որ երկիրը կառուցողական դիրքորոշում է ունի «բարեկամական և եղբայրական Կոսովոյի հյուսիսում» հակամարտությունը լուծելու հարցում։
Անկարան կողմերին երկխոսության և զսպվածության կոչ է արել։
Կարծիքներ