Հայտնի է դարձել «Ոսկե գնդակի» այս տարվա մրցանակաբաշխության օրը 

Հայտնի է դարձել «Ոսկե գնդակի» այս տարվա մրցանակաբաշխության օրը 

«Ոսկե գնդակ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի տեղի կունենա հոկտեմբերի 17-ին։ Այս մասին հայտնում է France Football պարբերականը։

Մրցանակի հավակնորդների անունները կհրապարակվի օգոստոսի 12-ին։ Սպորտային մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն, «Ոսկե գնդակի» այս տարվա հավակնորդներից են «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման։ Ապա գալիս են «Լիվերպուլից» Սադիո Մանեն եւ Մոհամմեդ Սալահը։ Անցյալ տարվա «Ոսկե գնդակի» մրցանակակիր էր դարձել Լիոնել Մեսսին։