Իսրայելում վերականգնվել է ֆուտբոլային սեզոնը 

Իսրայելում վերականգնվել է ֆուտբոլային սեզոնը 

Իսրայելում մայիսի 30-ից վերականգնվել է ֆուտբոլային սեզոնը։ Հանդիպումները կարող են անցկացվել մարզադաշտերում, առանց հանդիսատեսի եւ երկրպագուների։ Նոր կանոնները կգործեն մինչեւ տարեվերջ։ Դրանք ենթադրում են նաեւ թիմերի սահմանափակ թվով ներկայություն։

 Վեց թիմեր կպայքարեն փլեյ-օֆֆում չեմպիոնական տիտղեսի համար։ Երկու թիմ կլինի Թել-Ավիվից, երկուսը Հայֆայից եւ մեկական՝ Բեեւ-Շեւայից եւ Երուսաղեմից։ Նոր կանոնների համաձայն մարզադաշտերի բոլոր այն տեղամասերը, որտեղ մարզիկները հնարավոր է հպվեն, կախտահանվեն աէրոզոլներով, որպեսզի հնարավորինս սահմանափակվի մարզիկների շրջանում կորոնավիրուսի տարածումը։