Գնամ տուն, հետո կխոսեմ․ Բաբայանն ազատ արձակվեց

Գնամ տուն, հետո կխոսեմ․ Բաբայանն ազատ արձակվեց

Քիչ առաջ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին օգնական Արսեն Բաբայանն ազատ արձակվեց։ Նրան դիմավորելու են գնացել Նարեկ Մալյանը, Նարեկ Սամսոնյանը, Ռուբեն Մելիքյանը։ Բաբայանը առաջարկել հարցերին պատասխանել հետո․ «22 օր կալանքի մեջ եմ եղել, գնամ տուն, վերջացնեմ, հետո կխոսենք մանրամասն»,- ասաց Բաբայանը։

Հիշեցնենք, որ Բաբայանն ազատ է արձակվել  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի և «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանի կողմից ներկայացված երաշախավորագրերի հիման վրա։ Բաբայանը մեղադրվում է իշխանությունը յուրացնելուն օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։