Եվ այս կառույցը կոչվում է Ազգային Անվտանգության ծառայություն. զավեշտալի է

Եվ այս կառույցը կոչվում է Ազգային Անվտանգության ծառայություն. զավեշտալի է

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Վարչապետ կոչեցյալի Անձնական Անվտանգության Ծառայությունը (ԱԱԾ) հաղորդագրություն է տարածել, որ Քասախի բնակիչները «շեղվել են ճանապարհից և հայտնվել Ադրբեջանի տարածքում»։ Հարց է առաջանում, ո՞վ է շեղվածը։ Իրականում, դուք եք շեղվածները՝ ձեր շեղված ուղեղներով, ձեր վարչապետով և նրա աջակիցներով։

Այո՛, դուք բոլորդ շեղվել եք մարդ և հայ լինելուց, քանի որ հայրենիքը հանձնել եք թշնամուն, այն համարում եք թշնամու տարածք և հանգիստ խղճով գերի եք հանձնում մեր հայրենակիցներին։ Եվ այս կառույցը կոչվում է Ազգային Անվտանգության ծառայություն։ Զավեշտալի է»: