Քաղաքականություն

Հաջորդ իշխանափոխությունը` աշխատանքի ու աշխատելու մասին

Հաջորդ իշխանափոխությունը` աշխատանքի ու աշխատելու մասին

Այլեւս պարզ է, որ Հայաստանում իշխանափոխությունն անխուսափելի է: Հայաստանում իշխանափոխություն կլինի բոլոր դեպքերում: Կլինի, անկախ ներսում կամ դրսում հյուսվող ինտրիգներից, անկախ ներսից ու դրսից եկող մանիպուլյացիաներից եւ անգամ անկախ երկրում տարվող պայքարից:

Բայց, որպեսզի մենք կարողանանք թույլ չտալ, որ երկրում ավերածություններ գործած այսօրվա նիկոլիզմը մի նոր նիկոլիզմով փոխարինվի, պետք է հենց այսօր հստակեցնենք այն թիրախներն ու նպատակները, հանուն որոնց պետք է արվի այդ իշխանափոխությունը:

Այս իմաստով, մեր երկիրը, ի վերջո, պետք է սովորի ոչ թե իշխանափոխությունից հետո, այլ իշխանափոխությունից առաջ իմանալ, թե հանուն ինչի ու ինչի մասին է իր իշխանափոխությունը: Հայաստանը, վերջապես, պետք է հասկանա, որ ինքն այլեւս չպետք է թույլ տա, որ իր հերթական իշխանափոխությունը մոլորվի «թալանչիներին կդատեմ»-ի, «Սաշիկի 50-50»-ը եւ «տեսախցիկներն ու կարմիր գծերը կվերացնեմ»-ի, «վարկերը կզրոյացնեմ»-ի մանիպուլացնող խոստումների տիրույթներում:

Այս երկրում, ի վերջո, պետք է իմանան, որ երկրի այսօրվա ամենակարեւոր խնդիրն ամենեւին էլ իշխանափոխությունը չէ: Իշխանափոխությունը չէ, որովհետեւ հայ ժողովուրդն այլեւս Նիկոլին ու նիկոլենց իշխանությունից հեռացնելու, նրանց տուն ուղարկելու որոշումն արդեն իսկ ընդունել է: Այս երկրի ամենակարեւոր խնդիրը հիմա արդեն այն է, թե հանուն ինչի պետք է արվի այդ իշխանափոխությունը, թե այն մեր երկրի ինչին է պետք եւ դեպի ուր է առաջնորդելու այս երկիրը:

Այս առումով, մեր երկրում արդարացի ու արդարացված իշխանափոխությունը չի կարող միայն Նիկոլին հեռացնելու մասին լինել եւ հանուն դրա: Այն չի կարող աշխատելու ու աշխատանքի, արդյունաբերության ու երկիրն արդյունաբերականացնելու, երկրի գյուղատնտեսությունն ավելի արդյունավետ դարձնելու մասին չլինել:

Իսկ եթե այսքանից հետո էլ մեր ժողովուրդն ու մեր երկիրը չհասկանան այս պարզ ճշմարտությունը, ապա կարեւոր չէ, թե երբ, բայց մի օր անպայման կհամոզվեն, որ այն, ինչը որ իրենք իշխանափոխություն են կոչել, ընդամենը ինքնախաբեություն է եղել:

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image