Ի՞նչ է քննարկվելու Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ

Ի՞նչ է քննարկվելու Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ

Փետրվարի 29-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի ժամանակ կներկայացնենք մեր քաղաքական օրակարագը, բանակցային գործընթացի արդյունքները, ապագա կառավարման մասին ծրագրերը։
Մենք կներկայացնենք, թե ինչու հենց այսօր Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա իշխանությունից: Այս մասին այսօր հայտարարել է «Միասին» շարժման անդամ, Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանը:

«Ամեն օրվա նրա գործունեությունը, եթե նկատում եք, բերում է այն համոզման, որ նա սուր է կապել բոլորիս գլխավերևում»,-ասել է Սարգսյանը։


«Ես չգիտեմ, թե ով է նրանց երկու թևի տակ ձմերուկ դրել, որ այսպես հոխորտում են։ Ես ուզում եմ իմանալ, նրանք հաշվարկե՞լ են բոլոր վտանգները, որոնք կախված են պետության ու հայրենիքի գլխին։ Այս ամենը հաշվի առնելով՝ մենք ասում ենք՝ եթե այս իշխանությունը մի օր ավել մնա, նոր արհավիրք է բերելու։ Մեզ անհրաժեշտ է ժողովրդի աջակցությունն այդ քայլն իրականացնելու համար, առավել ևս մենք ունենք վճռականություն ու բանակ»,- նշել է նա: