Առերեսում

Առերեսում

Ժամանակին, երբ Նիկոլ Փաշինյանը մարտի մեկի գործով փախուստի մեջ էր,  «Երկրի հակառակ կողմը» գրքի մեջ ամփոփել էր իր մտորումները, որոնք համընկնում են ավելի մեծ փախուստից առաջ նրա կատարելիք քայլերի հետ։ Ինքը չի կարողանում առերեսվել իր տղայի հետ և ուրախանում է, երբ նրան քնած է գտնում։  Ինքը իր դժոխային քայլերը կատարելուց  հետո ո՞նց կարող է առերեսվել մի ողջ ժողովրդի հետ․․․ Ո՞նց կարող է առերեսվել  զոհվածների մայրերի, Եռաբլուրի, Արցախ, Հայաստան աշխարհների, տասնյակ հազարավոր հաշմանդամների հետ։ Նա, ինքն էլ լավ հասկանում է, որ այսօր էլ ինքը փախուստի մեջ է իր ժողովրդից, փախուստի մեջ է ինքն իրենից, իր շրջապատից․․․ Ես տղայի հետ առերեսման հարցը նաև միացրի, որովհետև սոցիալական ցանցերում  տղայի նկարն է, ում դեմքին նայելուց խղճահարություն ես զգում։ Մի՞թե հայրը կարող է սեփական որդուն հասցնել այդ վիճակին։ Եվ մի՞թե հիմա նույն ամոթը չի զգում, երբ արդեն  առերեսվում է 23 տարեկան տղայի հետ։ 

«Ես շեմքից ներս մտա: Որդիս անվրդով քնած էր: Ես ուրախացա, բայց ոչ թե իմ հարկի տակ տիրող խաղաղության համար, այլ, որ որդիս քնած էր: Ես չէի ուզում, որ մեր հայացքները հանդիպեն, չէի ուզում, որ որդիս նայի աչքերիս մեջ, որովհետեւ ինձ թվում էր, որ նա ամեն ինչ կհասկանա ու չի վարանի ինձ հարցնել.«Հայրիկ, դու վախկո՞տ ես»:

-Բայց որդիս, ես վախենում եմ քեզ կորցնել…
-Սուտ է. դու վախենում ես կորցնել քո ծառայողական ավտոմեքենան, դու վախենում ես կորցնել քո կաբինետը, քո շինծու հպարտությունը, քո շինծու հեղինակությունը: Միթե դու ոչինչ չես հասկացել, հայրիկ: Միթե դու ոչինչ չես հասկացել քո մահճակալի մոտ դրված Աստվածաշնչի ընթերցումից. Աբրահամը իր որդի Իսահակին դրեց զոհասեղանին, եւ այդպիսով, միայն այդպիսով փրկեց նրան:
-Քեզ դնել զոհասեղանի՞ն: Բայց միթե ես դա չեմ անի հանուն ավելի լավ ծառայողական մեքենայի, հանուն ավելի լավ կաբինետի, հանուն ավելի մեծ, բայց ավելի շինծու հեղինակության, ավելի մեծ, բայց ավելի շինծու հպարտության:
-Հայրիկ, դու ստահա՞կ ես:
-Ես խոստանում եմ, խոստանում եմ ստահակ չլինել, որդիս: Ես խոստանում եմ վախկոտ չլինել, որդիս, ես խոստանում եմ քեզ դնել զոհասեղանին: Ներիր ինձ, որդիս»: