Հասարակության մեջ բավական խորացված է ատելությունը ԼԳԲՏ + անձանց նկատմամբ

Հասարակության մեջ բավական խորացված է ատելությունը ԼԳԲՏ + անձանց նկատմամբ

«Հայ հասարակությունում նույնասեռականների վերաբերյալ կարծրատիպեր կան. վերաբերմունքը ծայրահեղ է։ Նման դեպքերում տեսնում  ենք՝ հանրությունը շատ հակասական արձագանք է ունենում։ Մի դեպքում ցավով են արձագանքում, որ տեղի է ունեցել նման ողբերգական դեպք, բայց մյուս դեպքում շեշտադրում են նրա նույնասեռականությունը՝ պատճառ ընդունելով»։ Այս մասին քիչ առաջ «Սեռական կողմնորոշումը՝ երիտասարդների ինքնասպանությունների պատճա՞ռ» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ իր ելությում հայտարարեց «Փինք» ՀԿ գործադիր տնօրեն Հռիփսիմե Կիզոգյանը։

Նոյեմբերի 14-ի լուսադեմին, հիշեցնենք, 16-ամյա Խ․Ս․-ն նետվել էր Դավթաշենի կամրջից և ինքնասպան եղել։ Լուրը հաստատել են Ոստիկանությունից։ Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել ինքնասպանություն հասցնելու հոդվածով, իրականացվում է քննություն։ Այդ մասին հայտնել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Մենք մոնիթորինգի ենք ենթարկում մեդիաները։ Կոնկրետ դեպքի մասին մեդիաների հրապարակումների տակ գրած մեկնաբանությունները փաստում են, որ դեռևս հասարակության մեջ բավական խորացված է ատելությունը ԼԳԲՏ + անձաց նկատմամբ։ Մեկնաբանությունները հիմնականում կենտրոնանում էին նրա վրա, որ անձը նույնասեռական է եղել և եթե փորձենք արդար նայել՝ նույնասեռական անձինք պարզապես տեղ չունեն։ Սրանք ցավալի ու խոցելի մեկնաբանություններ են, կան շատ ավելի ատելությամբ լցված մեկնաբանություններ», - ասաց նա։