G7-ը խոստացել է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանին աջակցող երկրների դեմ
G7 երկրները կշարունակեն միջոցներ ձեռնարկել երրորդ երկրների սուբյեկտների դեմ, որոնք աջակցում են Ռուսաստանին ուկրաինական հակամարտությունում, ասվում է G7-ի վիրտուալ գագաթնաժողովից հետո հրապարակված զեկույցում:
«Մենք կշարունակենք միջոցներ ձեռնարկել երրորդ երկրների սուբյեկտների դեմ, որոնք նյութապես աջակցում են Ռուսաստանի պատերազմին, այդ թվում՝ լրացուցիչ միջոցներ կիրառելով երրորդ երկրներում գտնվող կազմակերպությունների դեմ», – ասվում է Իտալիայի G7-ի նախագահության տարածած կոմյունիկեի մեջ:
G7-ը նաև կոչ է արել ֆինանսական հաստատություններին զերծ մնալ ռուսական ռազմական գործողություններին աջակցելուց՝ հայտարարելով դա կանխելու համար քայլեր ձեռնարկելու իրենց մտադրության մասին։
Կարծիքներ