Վահրամ Դումանյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարար

Վահրամ Դումանյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարար

Նախահագ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Վահրամ Դումանյանին նշանակել է ԿԳՄՍ նախարար։ Հրամանագրի Մեջ մասնավորապես ասված է՝

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՎԱՀՐԱՄ ԴՈՒՄԱՆՅԱՆԻՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Վահրամ ԴՈՒՄԱՆՅԱՆԻՆ նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ»