Հայ-իրանական մշակութային փառատոն Գորիսում
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում այսօր հայ-իրանական մշակութային փառատոն է մեկնարկել։ Ծրագրով նախատեսված են ազգային երաժշտություն, պարեր, ուտեստներ, երկու մշակույթների ներկայացում, երկու հարևան և բարեկամ ժողովուրդների՝ միմյանց մշակույթները ավելի լավ ճանաչելու և հարաբերությունները լավացնելու ուղղությամբ հերթական միջոցառումը:
Փառատոնը կազմկարերպվել է Գորիսի համայնքապետարանի և Իրանի հյուպատոսարանի համագործակցությամբ: Փառատոնին ներկա են Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամին:
Հատկանշական է, որ մշակութային փառատոնի օրվա ավարտը համերգային ծրագրով փակելու են նաև արցախցի մասնակիցները: Լրագրողների հետ զրույցի ժամանակ Աբեդին Վարամին նշել է, որ չնայած Կապանում բացված Իրանի հյուպատոսարանը ընդամենը մեկ ու կես տարի է , ինչ գործում է, ու դա կարճ ժամանակահտված է, սակայն իրենք կարողացել են արդեն արդյունավետ համագործակցություն սկսել:
«Հիմք ընդունելով մեր պատմական, հազարամյա անցյալը՝ կարողացանք հեշտ ու արագ իրագործել համագործակցությունը: Սա մեր առաջին համագործակցությունն է Գորիսում, կարող ենք այն անվանել մշակութային միջոցառում՝ որպես առաջին քայլ և շարունակական»,-ասաց Վարամին:
Հյուպատոսից հետաքրքրվել են նաև հայ-իրանական, Սյունիքում տնտեսական ծրագրերի իրագործումից, իրանա-հայկական առևտրաշրջանառությունից…
Վարամին նշել է, որ օրական երեք հարյուրից չորս հարյուր մեքենա է հատում հայ-իրանական անցակետը, և դա արդեն խոսւոմ է որոշակի արդյունքի մասին:
Գորիսի համայնքապետը լրագորղների հետ զրույցում նշել է, որ պատերազմից հետո Գորիսը բազմաթիվ հնարավորություններ է կորցրել և հիմնական շեշտադրումը դրել են զբոսաշրջության վրա:
Կարծիքներ