«Պիտի շատ չարչարվենք, որ հաջողության հասնենք»․ «Փյունիկ»-«Շերիֆ» խաղին ընդառաջ

«Պիտի շատ չարչարվենք, որ հաջողության հասնենք»․ «Փյունիկ»-«Շերիֆ» խաղին ընդառաջ

Այսօր՝ օգոստոսի 18-ին,  ժամը 21։00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Երևանի «Փյունիկը» Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ ֆուլի առաջին խաղում ուժերն է չափելու Մոլդովայի չեմպիոնի՝ «Շերիֆի» հետ։

«Վերլուծել ենք հակառակորդին, գիտենք նրանց ուժեղ կողմերը, որոնք կփորձենք փակել։ Նրանք սևամորթ լավ արագ տղերք ունեն, տակտիկապես լավ թիմ ունեն իրոք։ Եթե մենք չօգտագործենք այն պլանը, որը մշակել ենք, հակառակորդը խնդիրներ կստեղծի։ Պետք է ճիշտ պատրաստվենք։ Սակայն նրանք ունեն նաև թույլ կողմեր, որոնք պետք է օգտագործենք։ Մենք պատրաստ ենք այս խաղին։ Եթե այս խաղում հարցերը չլուծենք, ապա շատ դժվար կլինի, չնայած նույն «Կլուժի » դեմ խաղում մենք դուրսն ենք լուծել հարցերը»,- հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։

«Թիմը, որի դեմ պիտի խաղանք, «Կլուժի» պես ուժեղ թիմ է։ Պետք է շատ չարչարվենք, որպեսզի հաջողության հասնենք։ Իրականում ակումբի ուժը նաև բյուջեի մեջ է։ Եթե թիմն ունի լավ բյուջե, կարող է չթուլացնել դիրքերը։
«Շերիֆի» բյուջեն մի քանի անգամ մեծ է մեր ակումբի բյուջեից։
Մենք ունենք սակայն թիմային ոգի ու փորձելու ենք անել առավելագույնը»,- հավելել է նա։