Դավիթ Տոնոյանը քիչ անց դուրս կգա ԱԱԾ մեկուսարանից
Դավիթ Տոնոյանը քիչ անց դուրս կգա ԱԱԾ մեկուսարանից: «Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ Դավիթ Տոնոյանի խափանման միջոց 15 միլիոն դրամ գրավը վճարել են, նա քիչ անց դուրս կգա ԱԱԾ մեկուսարանից:
Հիշեցնենք, որ դատարանն այսօր փոխել է Դավիթ Տոնոյանի խափանման միջոց կալանքը` ազատ արձակել 15 միլիոն դրամ գրավի դիմաց:
Տոնոյանը շուրջ 2 տարի 10 ամիս գտնվում էր բանտում։ ՊՆ նախկին նախարարն անցնում է անորակ հրթիռների գործով։
Հայաստանին զենք մատակարարող Դավիթ Գալստյանի «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերությունը, ըստ ԱԱԾ-ի, Պաշտպանության նախարարության հետ կնքել էր պայմանագիր, պարտավորվելով 2018 թվականին բանակին մատակարարել 1983-86 թվականների արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկեր, բայց մատակարարել է 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր, որն, ըստ մեղադրանքի, էապես զիջել է մարտավարական հատկանիշներով և կիրառելու դեպքում անհնար է եղել լուծել մարտական խնդիրներ։ Սակայն մեղադրանքի կողմը մինչ օրս չի կարողացել հիմնավորել ավելի քան 4.5 մլն դոլարով գնված հրթիռները պիտանի՞ են եղել, թե՞ անպիտան:
Կարծիքներ