Առողջապահության նախարարը հիվանդանոցների տնօրեններին հավաքել է ամենաթանկ հյուրանոցներից մեկում

Առողջապահության նախարարը հիվանդանոցների տնօրեններին հավաքել է ամենաթանկ հյուրանոցներից մեկում

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հիվանդանոցների տնօրեններին հավաքել է առհասարակ Հայաստանի ամենաթանկարժեք հյուրանոցներից մեկում՝ «Ալեքսանդրում» ու քննարկում անցկացնում։

Լրագրողների հետ զրույցում նախարարը ասաց, որ վայրը հատուկ չի ընտրել, չի կարող ասել ՝ ինչու է հենց այս հյուրանոցը հանդիպման վայր ընտրվել։ Նախարարի պնդմամբ՝ այսպիսի հանդիպումներ պարբերաբար լինելու են։