Որքանով է դավաճանությունը ազդել պատերազմի արդյունքի վրա. պիտի դա գնահատել

Որքանով է դավաճանությունը ազդել պատերազմի արդյունքի վրա. պիտի դա գնահատել

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը Ազգային ժողովում հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներով հարուցվել են բազմաթիվ քրեական վարույթներ՝ տարբեր հանցատեսակներով։ Նրա խոսքով՝ այդ վարույթները ներառում են անփութություն, պաշտոնեական լիազորությունների գերազանցում, պաշտոնի չարաշահում, հրամանների չկատարում, դասալքություն, ինչպես նաև պետական դավաճանություն։

Պողոսյանն ընդգծել է, որ վարույթները համակարգված ձևով բաժանվել են մի քանի ուղղությունների՝ սկսած բարձրաստիճան սպայակազմից մինչև շարքային զինծառայողներ։ Յուրաքանչյուր անձի գործողությունները գնահատվել են ըստ դրանց հետևանքների՝ ներառյալ հնարավոր ազդեցությունը ռազմաճակատի առանձին հատվածների վրա։

ՔԿ նախագահի փոխանցմամբ՝ հատկապես պետական դավաճանության դեպքերի առնչությամբ գնահատականները կտրվեն այն փուլում, երբ ունենան օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր։ Միայն այդ ժամանակ, ըստ նրա, հնարավոր կլինի հստակորեն գնահատել, թե ինչպես և ինչ չափով են այդ գործողությունները ազդել պատերազմի ելքի վրա։