Քաղաքապետարանը սալիկապատման փողը կտրելու է տա Կենտրոնի թաղապետարանի՞ն 

Քաղաքապետարանը սալիկապատման փողը կտրելու է տա Կենտրոնի թաղապետարանի՞ն 

«Հրապարակը » տեղեկություն ունի, որ  Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հունվարի 31-ի կարգադրությամբ մայթերի սալիկապատման համար նախատեսվող գումարն ուղղել է Կենտրոնի թաղապետարանի շենքի վերանորոգման վրա։ Այս հարցի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար զանգահարեցինք Կենտրոնի թաղապետ Ավետ Պողոսյանին, ով հարցը լսելով՝ ասաց, որ հեռախոսով հարցերի չի պատասխանում, առաջարկեց դրանք ուղղել գրավոր։

Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ևս առաջարկեց գրավոր դիմել։ Կամ էլ մտնել Երևանի քաղաքապետարանի կայքի «Իրավական ակտերի» բաժին ու այնտեղ որոնել՝ կա՞ քաղաքապետի նման որոշում, կարգադրություն։ Ո՛ չ կարգադրություննեի, ո՛չ որոշումների բաժնում որևէ նման կարգադրություն չկար։ Ամբողջ խնդիրը, սակայն, այն է, որ քաղաքապետարանը, եթե որոշումը հիմա է, մինչև մեկ շաբաթ ժամանակ ունի որոշումը հրապարակելու համար։ Այսինքն՝ այն, որ  որոշումը հրապարակված չէ, դեռ չի նշանակում, որ նման որոշում, կարգադրություն չկա։ 

Այս մասին  «Հրապարակ »-ին հայտնեց Երևանի քաղաքապետարանի «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ խոստանալով հետևել՝ կլինի՞ նման որոշում, թե չէ։ 

Հարցին, թե հնարավո՞ր է, որ Երևանի քաղաքապետարանը արդեն հաստատված բյուջեի վերաբաշխում անի,որպեսզի արդեն հաստատված գումարները ուղղվեն այլ նպատակի, Խաժակյանը պատասխանեց՝ հնարավոր է, որովհետև վերաբաշխումներն արվում են քաղաքապետի որոշումներով։

 «Լույս» խմբակցության ղեկավարը հայտնեց նաև, որ այս՝ 2020 թ․ բյուջեով աննախադեպ մեծ են սալիկապատմանը Երևանի հատկացումները․ 636 միլիոն դրամ, բայց քանի որ այս տարի այս տողի տակ անցնում են նաև այլ հիմնանորոգումներ, դժվար է ասել, թե որքան են ավելացել, կամ ավելացե՞լ են, թե ոչ, սալիկապատման հատկացումները։ 

Դավիթ Խաժակյանի տեղեկացմամբ՝ ավելացել են նաև եզրաքարի՝ բորդյուրների ծախսերը․ նախորդ տարի շուրջ 52 միլիոն դրամի չափ էր, այս տարի՝ 193։

Այնուամենայնիվ, եթե պարզվի, որ մեր տեղեկությունները հաստատվում են, Դավիթ Խաժակյանը տեսնու՞մ է կոռուպցիոն ռիսկ բյուջեի վերաբաշխումների ու սալիկապատման գումարը թաղապետարաններին ուղղելու մեջ, ապա կարող ենք ասել, որ թաղապետարանների նորոգումները վերջին բանն են, որ պետք է արվի․ ի վերջո, մեր թաղապետարաններն ամենավատ վիճակում  չեն։ Այն էլ՝ կենտրոնինը։ Միակ թաղապետարանը, որ վատ վիճակում է, Աջափնյակն է»։ 

Նաև պետք է նկատի ունենանք, որ թաղապետարանների հիմնորոգմանն ուղղված ծախսերը 
ադիմինիստրատիվ ծախսեր են, որոնք, բնականաբար, կտրվելու են այլ տեղից։