Հրդեհ՝ Տավուշի մարզում

Հրդեհ՝ Տավուշի մարզում

Փետրվարի 16-ին, ժամը 14:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դովեղ գյուղում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոյեմբերյան-Դովեղ ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում՝ խաղողի այգում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:41-ին, մարվել՝ 14:45-ին:

Այրվել են մոտ 400 քմ խաղողի այգի, փայտե տնակ (մոտ 24 քմ) և փայտե ցանկապատ (22.5 քմ):