Վարազդատ Լալայանը՝ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն

Վարազդատ Լալայանը՝ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն

Փարիզում ավարտին մոտեցող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 10-ին մրցահարթակ դուրս եկան Հայաստանի վերջին  ներկայացուցիչները։

Մրցումային օրվա վերջում` Երևանի ժամանակով 22:30-ից սկսած, մրցահարթակ դուրս եկավ ծանրամարտի Հայաստանի հավաքականի վերջին ներկայացուցիչ, Եվրոպայի չեմպիոն, կրկնակի փոխչեմպիոն և բրոնզե մեդալակիր Վարազդատ Լալայանը (+102 կգ)։

Օլիմպիական խաղերում երկամարտի 467 կգ արդյունքով Վարազդատ Լալայանը նվաճեց արծաթե մեդալը:

Բրոնզե մեդալի արժանացավ Բահրեյնը ներկայացնող Գոռ Մինասյանը (461 կգ):

Օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճեց Լաշա Տալախաձեն (470 կգ):