Վաղը կհայտարարվի երկրի ղեկավարի թեկնածուի անունը. Արծվիկ Մինասյան

Վաղը կհայտարարվի երկրի ղեկավարի թեկնածուի անունը. Արծվիկ Մինասյան

«Չեմ ուզում փակագծերը բացել, բայց թող ժողովուրդն իմանա, որ այն սպասելիքները, որոնք արտաբերվել էին այս ընթացքում՝ ապագա զարգացումների հետ կապված, նոր ձեւավորվելիք անցումային կառավարության մասին, վաղը հայտարարության տեսքով կներկայացվեն եւ առաջին օրերին մեծ հանրահավաք կլինի»։

Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում, ասաց Արծվիկ Մինասյանը՝ ՀՅԴ երիտթևի կազմակերպած երթի ժամանակ։

Հարցին՝ երկրի ղեկավարի թեկնածուի կամ թեկնածուների մասին եւս հայտարարվելո՞ւ է, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Այո, անպայման. վաղը»։