12 տարի առաջ կորած շունը հայտնաբերվել է իր տիրոջ տնից 1000 մղոն հեռավորության վրա

12 տարի առաջ կորած շունը հայտնաբերվել է իր տիրոջ տնից 1000 մղոն հեռավորության վրա

Մոտ 12 տարի կորած համարվող թոյ-ֆոքստերյեր տեսակի Դատչես անունով շունը վերադարձվել է իր տերերին։ Շանը հայտնաբերել են տերերի տնից 1000 մղոն հեռավորության վրա՝ Փիթսբուրգ քաղաքում։ Այս մասին հայտնում է Рен.тв-ն։ Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության կամավորները շանը գտել են ծածկի տակ։ Նա եղել է քաղցած եւ դողացրել է։ Կենդանասերները գտել են շան տիրուհուն, ում անունը Քեթրին Սթրանգ է եւ բնակվում է Բոկա-Ռատոնում։