Հայտնաբերվել են 5 հազարամյա բնակավայրի ավերակներ
Գիտնականները հայտնաբերել են 5 հազար տարեկան բնակավայրի ավերակներ Իսրայելի Բեյթ-Շեմեշ քաղաքի մոտակայքում, որը գտնվում է Երուսաղեմից դեպի արեւմուտք։ Հայտնաբերված շինություններից մեկը կարող է ծառայած լինել կրոնական նպատակների համար եւ հանդիսանալ հնագույն տաճարներից մեկը, որ հայտնաբերվել է Հուդայական հարթավայրում։ Այս մասին հայտնում է IAA-ն։
Հնագետները նշում են, որ տաճարային շինությունը ունեցել է հաստ պատեր, որը գոտեւորել է նստարաններով կահավորված սրահը։ Առաջին շինության մոտակայքում հայտնաբերվել է ավելի հին մեկ այլ համալիր, որտեղ տեղադրված են եղել բավականին բարձր քարաբեկորներ։ Այն ամենայն հավանականությամբ ծառայել է որպես ծիսական արարողությունների անցկացման վայր։ Գիտնականները նշում են, որ հայտնաբերված բնակավայրը կարող է վկայել այն մասին, թե սոցիալական ինչ բարդության կարգի պայմաններում են ապրել մարդիկ այդ շրջանում հինգ հազար տարի առաջ։
Գիտնականները նշում են, որ վաղ բրոնզեդարյան ժամանակներում այդ շրջանում ակտիվորեն աճել է բնակչության թիվը, ինչը հանգեցրել է դասակարգային հասարակության առաջացման, արտադրության ստանդարտացման եւ մոնումենտալ հանրային նշանակության կառույցների ստեղծման։ Պեղումների ընթացքում հայտնաբերվել են նաեւ բազմաթիվ սափորներ, կժեր, այլ անոթներ, որոնք ավելի շատ սիմվոլիկ, քան կիրառական նշանակություն են ունեցել։
Կարծիքներ