Եղիսաբեթ 2-րդ թագուհին խախտել է ավանդույթը․ թագը այլեւս ծանր է թագուհու համար

Եղիսաբեթ 2-րդ թագուհին խախտել է ավանդույթը․ թագը այլեւս ծանր է թագուհու համար

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը խախտել է ավանդույթն ու առաջին անգամ պառլամենտի բացման արարողության ժամանակ չի հագել բրիտանական կայսրության թագը։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ 1,3 կիլոգրամանոց թագը այլեւս չափազանց ծանր է համարվում 93-ամյա թագուհու համար։ Թագը բերվել է պառլամենտ որպես թագավորական իշխանության սիմվոլ։ Նա կրել է նաեւ մյուս ատրիբուտները, որոնք հատուկ են բրիտանական միապետներին, սակայն թագը չի հագել։