«Հրապարակ». Իշխանությունը Պոլիտեխնիկի հետ կապված մութ ծրագրեր ունի

«Հրապարակ». Իշխանությունը Պոլիտեխնիկի հետ կապված մութ ծրագրեր ունի

Պոլիտեխնիկի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել, սակայն, ինչ-ինչ պատճառներով, չեն հրապարակում։ Նա բուհի հոգաբարձուների խորհրդին խնդրել է մայիսի 15-ից իրեն համարել ազատված։ Բայց իշխանությունն ինչ-որ մութ ծրագիր ունի բուհի հետ կապված, Մարուխյանը եւս կաշկանդված է եւ մեզ չասաց, որ դիմումն արդեն գրել է, այլ՝ «նման մտադրություն ունի», պատճառն առողջական վիճակն է ու ընտանեկան հարցերը, որոնց մասին չցանկացավ խոսել։ Նշեց, որ պաշտոնավարման ժամկետը լրանում է հունիսի 26-ին։ Մենք տեղեկացանք, որ բուհի հոգաբարձուների խորհրդի նիստը որոշել են առանց որեւէ հիմքի ձգձգել, խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանն ասաց, որ Մարուխյանից դիմում չեն ստացել, նիստ նշանակված չէ։